Սպորտ

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը աշխարհի առաջնությունում

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:ՀԱՕԿ լրատվության բաժնից հայտնում են, որ աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել 5-րդ ենթախմբում և հավաքելով 53,24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 20-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցը իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին:

Լուսանկարը՝ Getty Images

 

Կարդացեք նաև

Back to top button