Քաղաքական

4+4+4 ձեւաչափով առաջին հանդիպումից կողմերը գոհ են

arminegevorgyan

Դեռևս վաղ է եզրակացնել, թե ինչ արդյունքներ կունենան Ընտրական օրենսգրքի  նախագծի շուրջ  4+4+4 ձևաչափով քննարկումները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը դրական է գնահատում այս ձևաչափով հանդիպումը, բայց ընդդիմության գործողություններից ու պահանջներից քմահաճության հոտ է  առնում։ ՀԱԿ  պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշում է, որ առավելագույնը 3 շաբաթ են  մասնակցելու քննարկումներին, եթե այդ ընթացքում շոշափելի արդյունքներ չգրանցեն՝ անցնելու են  ճնշումների։  

 

Դեռևս վաղ է եզրակացնել, թե ինչ արդյունքներ կունենան Ընտրական օրենսգրքի  նախագծի շուրջ  4+4+4 ձևաչափով քննարկումները: Երեկ ԱԺ- ում  այս ձևաչափով  առաջին  հանդիպումը  տեղի ունեցավ։ Հիշեցնենք, որ սա ընդդիմության առաջարկն էր, որը  ենթադրում է քննարկում իշխանության, ընդդիմության և  քաղացիական  հասարակության 4-ական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արդեն առաջին հանդիպմանը ձևաչափը  ենթարկվեց փոփոխության: Իշխանությունը ներկայացավ վեց հոգով, ընդդիմությունը՝ երեք ,իսկ քաղհասարակությունը՝ 4 : Ռադիոլուրի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիներ» միավորման նախագահ  Դանիել Իոաննիսյանը նշում է, որ  հանդիպումը  անցել է բավականին անկաշկանդ  մթնոլորտում և կարողացել են  արտահայտել  իրենց մտքերը:

Իսկ  ահա ԱԺ ՀԱԿ խմբակացություն  քարտուղար Արամ Մանուկյանը  լավատես է, ասում է, որ երբեք  նման հուսադրող, լուրջ քննարկում չի եղել: Մանուկյանը նշում է, որ առավելագույնը 3 շաբաթ են  մասնակցելու քննարկումներին, և, եթե այդ ընթացքում շոշափելի արդյունքներ չգրանցեն՝ անցնելու են  ճնշումների։

Սակայն ՀԱԿ պատգամավորին շտապում է  հակադարձել ՀՀԿ- ական պատգամավոր Սամվել Նիկոյանը։ Ասում է, որ   քննարկումների օրակարգում էականը ոչ թե մասնակիցների թիվն է, այլ՝ կառուցողական քննարկումներ ծավալելը: Նիկոյանը պարզ շանտաժ է որակում ընդդիմության այն հայտարարությունը, թե  այս  ձևաչափով քննարկումների անարդյունավետության դեպքում  պատրաստ են փողոցային պայքար ծավալել:  «Սա ընդամենը շանտաժ է, մինչդեռ իշխանությունը քննարկումների գնացել է ոչ թե միջազգային կառույցների կամ տեղական ընդդիմության ճնշումների ներքո, այլ այն պատճառով, որ ինքն է քննարկումների կարիք տեսնում»։

Նշենք, որ ընդդիմության պահանջների թվում են  ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը, վրացական օրինակով ընտրացուցակների «մաքրումը» (այն է ցուցակներից հանել արտասահմանում բնակվողների անունները), բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, մատների թանաքոտման մեխանիզմի կիրառումն ու պարզ համամասնական ընտրակարգի ներդրումը:

Իշխանությունը  դեմ  է  մասնավորապես մատների թանաքոտումը, որոնց կիրառման դեպքում մեծ է մարդկային գործոնը:Սամվել  Նիկոյանը անթյուլատրելի   է  համարում ՝ նաև ընտրացուցակների հրապարակայնացումը:

Սակայն  ՀԱԿ պատգամավոր   Արամ Մանուկյանը  էլ  շտապում է   հակադարձել,որ  քվեարկած անձանց ցուցակները   հրապարակելով՝ կբարձրանա   իշխանությունների հանդեպ հասարակական վստահության և ընտրական գործընթացների թափանցիկության մակարդակը:

ՀԱԿ պատգամավորը պատրաստ է անգամ համաձայնել իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունների հետ, թե մատների թանաքոտումը Իրանից է եկել, ընտրացուցակները «մաքրող» եւ ՆԱՏՕ գնացող Վրաստանը գիժ է, իրենց պահանջն էլ՝ քմահաճույք, միայն թե այդ քմահաճույքը կատարեն։

Կարդացեք նաև

Back to top button