

2010թ Հայաստանի կառավարության որոշմամբ, մեր երկրում հաստատվեց ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը՝ հիմնադրելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ը: Ներկայում ծրագրի I փուլը դեռ ավարտված չէ և Ընկերությունը իր հիմնական գործունեությունը դեռ չի սկսել, հետևաբար չունի ֆինանսական բավարար միջոցներ պահպանման ծախսերի և անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Անհրաժեշտ գումարը՝ 244.9 մլն դրամ գումարն այսօր հատկացրեց կառավարությունը:




