

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումը կմեկնարկի վաղը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այս մասին հեռախոսազանգով տեղեկացրել է նախաձեռնության հեղինակին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: Երեք 4-երի ձևաչափը, հիշեցնենք, ենթադրում է քննարկում իշխանության, ընդդիմության և քաղհասրակության 4-ական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Զուրաբյանն այսօր ասել է՝ որ քաղհասրակությունն ու ընդդիմադիր ուժերը միավորվել են միասնական 5 պահանջների շուրջ և իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու են հենց դրանք Ընտրական օրենսգրքում ներառելու հարցը:
«Մենք այդ քննարկումներին չենք գնում հազար ու մի հարց քննարկելու համար: Գնում ենք քաղաքական բանակցությունների շատ կոնկրետ օրակարգով: Մեր օրակարագը ընդդիմության ու քաղհասրակության կողմից հրապարակված 5 պահանջներն են»:
Նշված պահանջների թվում են ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը, վրացական օրինակով ընտրացուցակների «մաքրումը», բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը: Վերջինն ի դեպ իշխանությունների համար ընդունելի առաջարկ է: ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այսօր ասել է, որ առաջարկը լրջորեն քննարկվում է: Ինչ վերաբերում է երեք 4-երի ձևաչափին, ապա հանարապետական պատգամավորն այն այնքան էլ լավ չի պատկերացնում:
« Ինձ համար անհայտ է, թե ընդդիմությունն ովքերն են, ինչպես են ներկայացնելու իրենց առաջարկներ, որովհետև ընդդիմադիրներից մեկը ձևաչափ ու առաջարկ է ներկայացնում, մյուսներն սներն ասում են ՝ համաձայն չենք, երրորդներն ասում են ՝ նվեր է իշխանություններին: Մեզ պետք է հասկանալ՝ սա բոլորի անունից է, թե առանձին խմբերի»:




