
Կանադայում առաջին անգամ Սուրբ Հարության տոնը նշող սիրիահայ փախստականներին է անդրադարձել CTV News հեռուստակայանը։
«Սա նրանց համար Կանադայում առաջին Զատիկն է եւ մենք ցանկացել ենք անել ամեն ինչ, որպեսզի հնարավորին չափ այն ուրախ լինի եւ ողջունենք նրանց Մոնրեալում»,- ասել է Օթրեմոնտի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր եկեղեցու թեմի ատենապետ Անդրանիկ Սիրինյանը։
Պատարագին մասնակցել է 250 սիրիահայ ընտանիք։ «Իհարկե, դժվար է եւ ժամանակ է պետք, սակայն կարծում եմ ամեն ինչ կկարգավորվի։ Երջանիկ եմ, որովհետեւ այստեղ մենք մեծ համայնք ունենք, բայց մենք մտածում ենք այն հարազատների եւ բարեկամների մասին, որոնք այսօր Սիրիայում են։ Այնպես որ՝ այս երջանկությունը լիարժեք չէ»,- հեռուստառեպորտաժում ասում է փախստական Շողիկ Քոչակեջյանը։։




