
Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը կդառնար 66 տարեկան:
Համաձայն էլեկտրոնային ազատ հանրագիտարանի` նախքան 1990-ին ՀՀԿ-ի հիմնումը, Աշոտ Նավասարդյանը ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) կուսակցության խորհրդի անդամ էր։ Իսկ Հետագայում տարվեց է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությամբ , հանդես եկավ խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։
Իր գաղափարների տարածման համար Աշոտ Նավասարդյանը երեք անգամ կալանավորվել է և գումարային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարվա աքսորի։
Աշոտ Նավասարդյանը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։
Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում:




