ԿարևորՔաղաքական

ՌԴ վարչապետը Հայաստան կայցելի ապրիլի 7- ին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-8 կայցելի Հայաստան, հայտնում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը:Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները առևստրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում:

Ծրագրվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստատթղթերի ստորագրում:

Ռուսաստանի վարչապետը  Երևանում ապրիլի 8-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Օրակարգում Եվրասիական տնտեսական ինտեգրման գերակա խնդիրներն են, նշված է Ռուսաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button