
Հայ սպառողին մատակարարվող գազի սակագինը նվազելու է, դա փաստ է, այսօր լրագրողների հետ կարճատեւ զրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այս հարցը ՀՀ նախագահը քննարկել է ՌԴ նախագահի հետ, ապա համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ է տվել նվազման ուղղությամբ քննարկումներ տանել: Ինչ վերաբերում է իրանական գազի` Հայաստանով տարանցման հնարավորություններին, ապա ամեն ինչ հնարավոր է: Սա վերջնականապես պարզ կլինի մինչեւ տարեվերջ: Շատ հարցեր իրենց պատասխանները կգտնեն նաեւ իմ` Իրան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, որտեղ սպասվում է միջկառավարական հանձնաժողովի նիստ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վերադառնալով հայ սպառողին մատակարարվող գազի սակագնին` Աբրահամյանը շեշտել է. «Որ նվազելու է` փաստ է: Թե որքան` դեռ քննարկվում է»:




