Հասարակություն

Լայն սպառում ունեցող դեղերի գինը նվազել է.նախարար

hasmikdilanyan
Կառավարության նսիտի սզկբում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ամսական ուսումնասիրություն ՀՀ-ում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում:

«Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4%-ով: Ընդ որում դրանցից 47 անվանում ունեցող դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3%-ով»,-հայտարարել է Արմեն Մուրադյանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Ազգային ժողովում 1-ին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից հնչեցված շուրջ 40 հարցերից բացի ստացվել են շուրջ 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է և կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է նախարարին և պատկան մարմիններին ուշադիր լինել. «Չորս կազմակերպություններ ներկրում են դեղերի շուրջ 65 %-ը, որպեսզի դիրքերի չարաշահում չլինի»:

Կարդացեք նաև

Back to top button