
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, մարտի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 3 հասցեի հարևանությամբ` «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածքում տեղադրված տեսախցիկները:




