Հասարակություն

Հայերի եւ հույների միասնական պայքարն ու պատմական ընդհանրությունը

arminegevorgyan

Հայերը և հույներն ունեն ընդհանուր անցյալ՝ միասնաբար պայքարելով  թուրքական լծի դեմ, ունեն միասնական ներկա, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում «Հայ և հույն ազգերի հազարամյա եղբայրական բարեկամությունը» խորագրով միջոցառմանը այսօր հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ հայերը Հունաստանի անկախության պայքարում մեծ ներդրում են ունեցել, իրենց  հերթին՝  Հայաստանի շատ հույներ մասնակից են եղել արցախյան  պատերազմին: 

 

Հունական պարերը ամենալավը մեր կենտրոնում են սովորեցնում, քանի որ պարուսույցը կիսով չափ հույն է ու շատ լավ գիտի հունական պարերի նրբությունները, «Ռադիոլուրին»  ասում է  Երեւանում  հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլայիդիին:  Զրուցակիցս նշում է, որ այս օրերին նայել է   բոլոր լուրերը, որոնք անդրադառնում էին  Հունասատանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը: Շատ  եմ  ոգևորվել, որ  հայ- հունական բարեկամությունը  նոր թափ  է ստանում՝ ասում է: Ֆրոնտիկ Նիկոլայիդիին  չ ի կարող հասկանալ՝  Հայաստա՞նն է իրեն հոգեհարազատ, թե՞ Հունասատանը: Բայց թաքուն  ժպտալով ասում է՝ կշեռքի նժարի ծանրությունը մի փոքր Հայաստանի կողմում է։

Մարինե Մխիթարյանը տարիներ շարունակ լուսանկարների օգնությամբ  ներկայացրել է հայ- հունական բարեկամության վկայությունները։ Շրջել է Հայաստանի այն համայնքներում, որտեղ ապրում են հույները, գրի առել նրանց պատմությունները։ «Ռադիլուրին» պատմում է, որ իր համար դժվարանում է նախաատվությունը տալ հայկական կամ հունական սովորույթներին։ Գրեթե ամեն տարի այցելում է  Հունաստան, իսկ Երևանում, երբ կարոտում է Հունաստանը, այցելում է հունական ռեստորան՝ զգալու հելլենական շունչը:

Ես 100 տոկոս հույն եմ ու 100 տոկոս հայ, սա էլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի զգացողությունն է։ «Ռադիլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ իր ընտանքում գերիշխում են քրիստոնեական  սովորույթները , քանի որ  հայերն ու հույները քրիստոնյա ժողովուրդ են։

«Հայերի և հույների ընդհանությունները շատ են, անգամ նրանց պայքարի ձևերն են նույնը՝ ﬕասնաբար պայքարել են թուրքական լծից ազատագրվելու համար»,- «Հայ և հույն ազգերի հազարամյա եղբայրական բարեկամությունը» խորագրով ﬕջոցառման ժամանակ շեշտում է Շարմազանովը:

Հայերի և հույների ընդհանությունները շատ են, անգամ նրանց պայքարի ձևերն են նույնը՝  ﬕասնաբար պայքարել են թուրքական լծից  ազատագրվելու  համար՝ «Հայ և հույն ազգերի հազարամյա եղբայրական բարեկամությունը»   խորագրով ﬕջոցառման ժամանակ շեշտում է Շարմազանովը: «Ճիշտ է, թուրքերը տվայտվում են, որ Հայաստանը և Հունաստանը միասնաբար են աշխատում, պայքարում, բայց այդ պայքարը թուրքերի դեմ չէ։ Եթե իրենք պայքարում են հայերի և հույների դեմ, ապա մենք չենք պայքարում որևէ մեկի դեմ։ Թող չխառնվեն, մենք այդքան մանր չենք, որ իրենց դեմ պայքարենք: Մերը հանունի պայքար է՝ հանուն մեր ժողովուրդների, հանուն մեր եղբայրության և մեր երկու պետությունների, որպեսզի Հայաստանը և Հունաստանը, ինչպես նաեւ Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները մշտապես լինեն անկախ և ազատ»,- ասում է Շարմազանովը։

Պատմությունն ապացուցում  է, որ հայերն ու հույները իրար կողքի են եղել, պայքարել են ընդհանուր  թշնամու դեմ, ինչն ամրապնդել է երկու  ժողովուրդների ﬕջև կապը, իր հերթին ավելացնում է  ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:

Մարտի 25-ը Հունաստանի կարևոր տոներից է: 1821-ի այդ օրը Հունաստանն ազդարարեց Օսմանյան կայսրությունից իր անկախությունը։

Կարդացեք նաև

Back to top button