Հասարակություն

794 ուսանող ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր ստացավ

sonahakobyan
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Ուսման վարձի փոխհատուցում է ստացել 794 ուսանող։ Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը հանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նշել, որ կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան գիտելիք ստանալ:

 

Ուսման վարձի փոխհատուցում ստացան ևս 800 ուսանողներ: Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել էր պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներն են։ Ուսման վարձի փոխհատուցման են արժանացել նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող 142 ուսանողներ։ Այս խմբի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։

Սահմանամերձ համայնքների ուսանողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացել են նաեւ 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակում։ Ընդգծելով այս ծրագրի կարևորությունն ու շարունակականությունը՝  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հայտնեց, որ փոխհատուցվում է նաև  2 եւ ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։

Ուսանողներին ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետը նշեց, որ կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան գիտելիք ստանալ:

Ուսանողներն էլ իրենց հերթին են գիտակցում այս ծրագրի կարևորությունը և խոստովանում, որ այն ոչ միայն խրախուսող է, այլև ինչ- որ տեղ պարտավորեցնող:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ Հիմնադրամը  մինչ օրս տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ։

 

Կարդացեք նաև

Back to top button