Հասարակություն

Հոգեւորական. Գուշակությունների հետ կապված ոչ մի բան չի կարող գիտություն լինել

sonahakobyan

Այսօր սկսվում է աստղաբանական տարին։ Իսկ ի՞նչ է աստղաբանությունը՝ գուշակությո՞ւն, թե՞ գիտություն: Աստղաբաններն ասում են, որ սա գիտություն է, ինչպես օրինակ բժշկությունը: Քրիստոնեությունը, սակայն,  չի ընդունում  ինչպես պայծառատեսների, այնպես էլ գուշակների, աստղաբանների և էքստրասենսների գոյությունը: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը, այն ամենը, ինչը կապված է գուշակությունների հետ, չի կարող գիտություն լինել, այդ ամենը խաբեություն է: Ի վերջո աստաղաբանությունը գիտությո՞ւն է, թե՞ գուշակություն, թերևս հարցը երկրորդական է դառնում, երբ պարզվում է, որ մեր բնակչության զգալի մասը ոչ միայն հետևում է աստղերի կանխատեսումներին, այլև հավատում և իր ճակատագիրն էլ կապում է այդ կանխատեսումների հետ:

 

Կյանքի ծանր պահերին մարդիկ միշտ ելք են փնտրում, շատերը դիմում են  գրբացներին, բաժակ նայողներին, նաև աստղագուշակներին կամ աստղաբաններին: Ի՞նչ է աստղաբանությունը՝ գիտություն, թե սովորական գուշակություն: Պարզվում է՝ մեր բնակչության զգալի մասը ոչ միայն հետևում է աստղերի կանխատեսումներին, այլև հավատում և իր ճակատագիրն էլ կապում է այդ կանխատեսումների հետ:

Աստղաբանությունը ևս գիտություն է, որտեղ կան իսկապես բանիմաց մասնագետներ, ասում է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։ Ի դեպ` աստղաբանի փոխանցմամբ՝ մարտի 23-ին լուսնի կիսաստվերային խավարում կունենանք, աստղաբանական կշեռքը խոյ ուղեծրով է անցնելու, մեծ փոփոխություններ են լինելու:

Ի դեպ՝ եթե արևի խավարումը ազդում է մարդու սիրո էներգիայի վրա, ապա լուսնի խավարումն ազդում է մարդու հոգեկան ներաշխարհի վրա: Հնարավոր են վախերի, տագնապների, սթրեսային երևութների սրացում, ասում է աստղաբանը:

Նշենք, սակայն, որ քրիստոնեությունը չի ընդունում  ինչպես պայծառատեսների, այնպես էլ գուշակների, աստղաբանների և էքստրասենսների գոյությունը: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց  Տեր Եսայի քահանա Արթենյանը, այն ամենը, ինչը կապված է գուշակությւոնների հետ, չի կարող գիտություն լինել, այդ ամենը խաբեություն է:

Դե իսկ գիտնականների համար այսօր գարնանային գիշերահավասար է, երբ ցերեկվա ու գիշերվա տևողությունը հավասարվում են։ Իսկ տոմարագետներն արդեն փաստում են՝ շատ ժողովուրդների մոտ հենց այս գիշերահավասարով է սկսվում  Նոր տարին։

Կարդացեք նաև

Back to top button