

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի նպատակն է միավորել հասարակությանը և բիզնես աշխարհին, կառավարություններին ու համայքներին՝ մեկ ժամով անջատելու լույսերը մեր մոլորակի կենսական պայմանների ու ռեսուրսների պահպանման համար: «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ անցկացվել է 2007 թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 մլն մարդ անջատել էր լույսերը։ Հիմնական նպատակն էր միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Տարեց տարի ձեռք բերելով մեծ տարածում՝ ակցիան ապահովել է շուրջ 2 մլրդ բնակչության մասնակցությունը ողջ աշխարհում: Արշավին Հայաստանը կմասնակցի 8-րդ անգամ:
Այսօր երեկոյան` ժամը 20:30-ից մինչև 21:30 –ը մեկ ժամով կանջատվի քաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների, պողոտաների ու փողոցների արտաքին լուսավորությունը։ «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային Հայաստանն արդեն 8-րդ տարին է մասնակցում:
Իհարկե՝ մեկ ժամով անջատելով լույսերը՝ մոլորակը չենք փրկի: Սա պարզապես մի շարժում է, որը կգրավի մարդկության ուշադրությունը: Բնապահպանական խնդիրները կլուծվեն, երբ մարդյությունը սովորի խնայողաբար օգտագործել էներգետիկ ռեսուրսները, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօերն Կարեն Մանվելյանը:
Եթե դուք ևս ուզում եք ձեր ներդրումն ունենալ կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ապա մեկ ժամով անջատեք ոչ միայն լույսերը, այլև տան ողջ տեխնիկան: Այդպիսով՝ դուք ևս կմասնակցեք արդեն ավանդական դարձած «Մոլորակի ժամ» ակցիային:
Նշենք, որ ակցիային այս տարի միացել են նաեւ Աբովյան, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Դիլիջան, Էջմիածին, Գավառ, Գորիս, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքները:




