Հասարակություն

ՄԻ նախկին պաշտպանի առաջ քաշած խնդիրները՝ՄԻՊ տարեկան զեկույցում

hasmikdilanyan
ՀՀ  մարդ իրավունքների պաշտպանի աշխատակազմը ﬔծ ծանրաբեռնվածությամբ աշխատում է ՄԻՊ տարեկան զեկույցը պատրաստելու ուղղությամբ: Այստեղ տեղ են գտնելու նաև բոլոր այն խնդիրները, որոնք առաջ է քաշել նախկին պաշտպանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  նշել  է  Մարդու  իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ընթանում են նաև Մարդու  իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի մշակման աշխատանքները: Սա էլ չափազանց ծանրաբեռնված աշխատանք է», -հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.

«Որովհետեև Սահմանադրությամբ էլ կան նոր գործառույթներ, որոնք պետք է պարտադիր ձևակերպում ստանան: Պետք է հաշվի առնվեն նաև այն խնդիրները, որոնք ﬕշտ եղել են, օրինակ՝ բողոքի քննարկման ընթացքում ինչպիսի՞ ընթացակարգեր կան, բողոքը քննելու ընթացքում պաշտպանն ի՞նչ հնարավորություններ  կարող է գործադրել»:

Կարդացեք նաև

Back to top button