Հասարակություն

Բնակարանի խնդրի լուծման ակնկալիքով

alisagevorgyan
Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով ստեղծվել ու շրջանառության մեջ է դրվել «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը», որի կարևորագույն բաղադրիչներից մեկն առնչվում է Հայաստանում խիստ ցավոտ բնակարանային ապահովման խնդրին: Ըստ ծրագրի՝ բնակարանի առավելագույն գին դիտարկվել է 15 մլն դրամը՝ նորակառույցների դեպքում, որի ժամանակ ամսական վճարումների չափը՝ տոկոսներով հանդերձ, կկազմի 73 հազար դրամ ամսավճար:  Մյուս տարբերակով հիփոթեք է տրամադրվում առավելագույնը 12 տոկոսով, որի դեպքում 2 տոկոսը սուբսիդավորվելու է: Սրանից կարող են օգտվել միջինը 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, որոնց եկամտահարկը կուղղվի տոկոսադրույքների մարմանը: Յուրաքանչյուր ամիս քաղաքացին կվճարի մոտ 70 հազար դրամ: Ի դեպ, ծրագրից կարող են օգտվել  միայն ամուսնացած քաղաքացիները: Ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը և ինչպիսի լուծումներ է առաջարկում մեր քաղաքացիներին:

 

Կարդացեք նաև

Back to top button