
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17 -ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ
մերկասառույց է:
Սիսիանի, Գորիսի, Կապանի և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 25-30 մ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:




