

«Ալեսքանդր Թամանյանի թանգարան ինստիտուն ու Ճարտարապետության ազգային ինստիտուտ թանգարանը կմիավորվեն»,- «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Տեղեկացնենք նախարարությունը քննարկում է երկու ինստիտուտ թանգարանների միավորման հարցը:
«Բոլորովին աննպատակ է եղել երկու թանգարան ունենալը: Դա բոլորը գիտեին ի սկզբանե: Բոլոր ժամանակներում էլ ցանկությունը եղել է միավորելու»:
Անդադառնալով Ալ. Թամանյանի թոռան՝ Գագիկ Թամանայանի բաց նամակին, Նարեկ Սարգսյանը նշել է՝ «Բացարձակ ոչ ադեկվատ արձագանք է: Ինքը նույնիսկ այդ թանգարանում երբեք չի էլ եղել»:
Նշենք, որ օրերս Լոնդոնից քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին բաց նամակով դիմել էր Ալեքսանդրա Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանայանն ու նախաձեռնության շուրջ հայտնել իր մտահոգությունները:
«Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար», Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Երևանում այսօր տնտեսական հանդիպում է անկցացվել՝ հայ և ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ: Կողմերը քննարկել են էներգախնայողության, տրանսպորտի, կաոռւցապատման հարցերը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ քաղաքային տնտեսության ոլորտում հայ-ֆրանսաիական համագործակցությունը տարիների պատմություն ունի: Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ընտրել է ֆրանսիական քաղաքաշինության մոդելը: «Ռադիոլուր»-ի՝ պահպանվում են արդյո՞ք Երևանում ֆրանսիական քաղաքաշինական նորմերը հարցին, նախարարն անրձագանքել է.
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան




