

Հունվարի 1- ից թանկացել է Երևան-Ապարան ուղեւվճարը: Ուղևորափոխադրող ընկերության տնօրեն Սմբատ Սահակյանը պատճառաբանում է, որ հին միկրոավտոբուսները փոխարինվում են նորերով, նաև ծախսերն են շատացել։ Աապարանցիներն էլ ընդվզում են և մեծամասնությունը չի վճարում թանկացված ուղեվարձը: Կապի և տրանսպորտի նախարարությունից պարզաբանում են, որ տենդերը շահած ընկերությունը մրցույթին ներկայացրել է 700 դրամ փոխադրավարձ, թեեւ ուղեվարձ սահմանել է 600 դրամ։




