

Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր թեժ քննարկման օր էր։ Ուշադրության կենտրոնում էին գազի, էլեկտրաէներգիայի հարցերը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, կամ որոշ պատգամավորների պնդմամբ՝ անգործությունը:
Ի՞նչ ծրագրով պետք է աշխատի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս տարի. խորհրդարանը պետք է լսեր եւ ի գիտություն ընդուներ հանձնաժողովի գործունեության 2016 թվականի ծրագիրը, բայց խմբակցություններից շատերի մոտ վստահությունն է նվազել հանձնաժողովի եւ մասնավորապես Ռոբերտ Նազարյանի նկատմամբ։




