Հասարակություն

«Ռադիոլուրի» հաղորդման հետքերով. Երեւանի քաղաքապետը՝ թափառող կենդանիների խնդրի մասին

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք՝ «Ռադիոլուրը» թեմայի անդրադարձել էր շաբաթ օրը՝ մարտի 12- ին (տես այստեղ

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաև  հորդորել վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները:

«Եթե «Յունիգրաֆ-իքս»-ը խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնել  հանրությանն ու պաշտպանել իրենց շահերը՝ հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է»,- Տարոն Մարգարյանի խոսքն է մեջբերում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կարդացեք նաև

Back to top button