Հասարակություն

Գյումրու անօթևան ընտանիքները բնակարան կունենան

arminegevorgyan
Գյումրիի 13 անօթևան ընտանիքներից 11-ը արդեն բնակարան կունենա, երկուսն էլ խոստացել են: Նախաձեռնություն անդամները սակայն չեն բացում փակագծերը, թե խոստումները ում կողմից են եղել: Դրամահավքը դեռևս շարունակվում է, և վերջնակետ կդրվի մարտի 20 ին՝ Հյուսիային պողոտայում, որտեղ կկազմակերպվի բարեգործական ակցիա:

 


Գյումրիի անօթեւանների խիստ ծայրահեղ պայմաններում գտնվող 13 ընտանիքի խնդիրն այս օրերին կարողացավ միավորել բազմաթիվ մարդկանց՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: 27 տարի ժամանակավոր  կացարաններում ապրելով՝ գյումրեցի շատ ընտանիքների համար իրական տուն ունենալը դարձել է երազանք:

Գյումրու անօթեւանների խնդրի կարեւորությունն օրակարգ բերելու համար շուրջ 3 տարի առաջ ֆոտոպատմություն պատրաստվեց: Լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը սկսեց  նկարել Գյումրու անօթևան ընտանիքներին ու այդ նկարները տեղ են գտան  National Geographic-ի էջերում:  Ֆոտո պատմությունը  սկիզբ դրեց մի նոր նախաձեռնության՝ բարեգործական ակցիա-դրամահավաքի, որն էլ  հայտնվեց օտարեկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Օրինակ  Al Jazeera-ն 40 րոպե տեւողությամբ տեսանյութում ներկայացրել է խնդիրը, իսկ  ապրիլին Հայաստան կժամանի նաեւ BBC-ի նկարահանող խումբը:

Այսօր «Սօս Գյումրի» նախաձեռնություն անադամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ դրամահավաքը տվեց իր պտուղները:

Գոմարը դեռևս կարող է ավելանալ, քանի որ այս պահաի դրությամբ դրամահավքը ավարտված չէ, քանի որ մարտի 19-ին նախատեսվում է բարեգործական աճուրդ: Արդեն հայտնի է, որ վաճառքի են դրվելու էքսկլյուզիվ լոտեր: Ուշագրավ լոտերի թվում են լինելու «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ՝ «Օգնել Գյումրու անօթեւաններին» գրությամբ, ձեռք է բերվել լոտ «Բարսելոնայից» ՝ դրոշ Մեսսիի եւ 10 աստղերի ստորագրությամբ: Կան նաեւ Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, Արսեն և Լևոն Ջուլֆալկյաների մարազահագուստներից, «Արարատ-73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակ եւ այլն:

Դեռևս հստակեցված չէ, թե որտեղ տեղի կունենա բարեգործական աճուրդը:

Հիշեցենք, որ «SOS Գյումրի» աշխատանքային խումբը սահմանել է հստակ չափանիշներ, որոնցից մեկն է լինելու տուն ստացած ընտանիքի տնակի քանդելը: Քանի որ հայտնի են դեպքեր, երբ տուն ստանալուց հետո ընտանիքը շարունակում է ապրել տնակում:

Բարեգործական դրամահավաք-ակցիան վերջնակետին կհասնի մարտի 20-ին՝ Հյուսիսային պողոտայում, որտեղ կկազմակերպվի բարեգորոծական համերգ՝ շուրջ 30 արտիստների մասնակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button