

Քաղաքական արշավների նոր ձեւաչափով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսում է համապետական լսումների շրջայցեր: Կուսակցությունը շրջելու է Հայաստանի բոլոր մարզերում, լսելու է բնակիչների խնդիրները: Լսումների մեկնարկը տրվել է այսօր Մաշտոցի պուրակից՝ բացօթյա ասուլիսի տեսքով:




