
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:




