Հասարակություն

Ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք.ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Այսօր Ադրբեջանիագիտպրոպը“, օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունըտեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանելշուրջ 15 դիվերսանտների և միքանի ռազմական տեխնիկա“: Ինչպես նախօչռօմ հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հատկանշական է, որ Բաքվի քարոզիչները նշում են նաև գործողության ընթացքում իրենց կողմից կիրառված ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասին:

Որ իրականում մարտի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է և՛ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և՛ կիրառել հրետանի, դա փաստ է և այդ մասին արդեն համապատասխան տեղեկություն տարածվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության մամլո ծառայության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին հասցված վնասներին և հատկապես 15 զոհերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք:

Կարդացեք նաև

Back to top button