Ռուսական 102-րդ ռազմաբազում այսօր Գյումրեցի Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական արտագնա դատական նիստում այսօր հարցաքննվել է միայն 1 վկա՝ ռուսական 2012 սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանին: Դատաքննությունը հասել է փաստաթղթերի հրապարակման փուլ, դատարանում ցուցադրվել են նաև այն նկարները, որոնք կատարվել էին դեպքի վայրում՝ Ավետիսյանների տանը։