ԿարևորՔաղաքական

Դ. Պեսկով. Վերջնական նախաձեռնություններ կարող են առաջարկել միայն ԼՂ հակամարտության կողմերը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքում է, այլ ոչ թե միջազգային միջնորդների: Այնուամենայնիվ, Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է խնդրի լուծմանն օժանդակելու ուղղությամբ»,- այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի մամուլի խոսնակն ընդգծել է, որ գոյություն ունեցող միջազգային ձևաչափերում Ռուսաստանը, լինելով պատասխանատու մասնակից, շարունակում աշխատանքը: «Բայց վերջնական որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են առաջարկել միայն հակամարտության կողմերը»,- հավելել է Պեսկովը:

«Ոչ միջազգային միջնորդները, ոչ էլ Ռուսաստանը չեն կարող Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն կարգավորել հակամարտությունը»,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստի» գործակալությունը:

Կարդացեք նաև

Back to top button