
Հայտնի է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած զինծառայողների անունները: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությամբ հաղորդմամբ, վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Կարեն Իշխանի Կարապետյանը, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյան:
Կարեն Կարապետյանը Արմավիրի մարզի Շենավան, Վահան Ղուկասյանը՝ Արարատի մարզի Այգեզարդ, իսկ Ռուսլան Հարությունյանը՝ Արմավիրի մարզի Սիս համայնքից էր: Դեպքի հանգամանքները պարզվում են: Հայտնի է նաեւ վիրավորված զինծառայողներից մեկի անունը՝ Ռոման Հարությունյան, որը զոհված Ռուսլան Հարությունյանի եղբայրն է:




