

Կառավարության այսօրվա նիստից հետո ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ աղբյուրներից են ձևավորվել հայտարարագրում նշված նրա մեծ ֆինանսական միջոցները:
Հովհաննես Հովսեփյանի տեղեկացմամբ, «Հայտարարագրում նշված է, թե այդ եկամուտները որտեղից են, դրանք նվիրատվություններ են»: Դիտարկմանը, թե ովքե՞ր են այդքան մեծ գումարներ նվիրել, նա պատասխանել է. «Իմ եղբայրը: Նա աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Պետեկամուտների հայտարարագրում գրված է Հովսեփյան Հակոբ, Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա»:
Հարցին, թե մենաշնորհների դեմ ինչպե՞ս է պայքարելու, Հովհաննես Հովսեփյանը նշեց. «Շատ մարտական»: ՊԵԿ նախագահը փորձել է արագ հեռանալ և հարցին, թե ինչո՞ւ է խուսափում պատասխանել լրագրողների հարցերին, ասաց. «Ես պետք է սկսեմ աշխատել չէ՞, որ կարողանամ Ձեզ հետ շփվել»: Հովհաննես Հովսեփյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե ազատվում է Գագիկ Խաչատրյանի կադրերից. «Նման բան չկա»:




