Հասարակություն

Սևանա լիճի ջրի որակը լավացել է

sonahakobyan
Վերջին տարիներին Սևանա լիճը սկսել է բարձրանալ և ջրի որակն էլ լավացել է: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նկատել է, որ լճում հայտվել են որոշ կենդանիների և բույսերի տեսակներ, որոնք բնորոշ են մաքուր ջրերին:

Անդրադառնալով վերջին տարիներին արհեստական աճեցված իշխանի մանրաձկանը՝ Բարդուխ Գաբրիելյանը նշել է, որ դեռ վաղ է խոսել բնական ճանապարհով պոպուլյացիայի վերականգնման մասին, քանի դեռ  բնական ճանապարհով բազմացում չկա:

Ի դեպ, մանրաձկան աճեցման առումով Բարդուխ Գաբրիելյանը մեծապես կարևորեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում  կառուցված մանրաձկան արտադրության գործարանը, որի շնորհիվ նախատեսվում է  վերականգնել էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, բարելավվել իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը և պոպուլյացիաների ձեւավորմանը:

Կարդացեք նաև

Back to top button