Հասարակություն

ԵՏՄ անդամ երկրներից տարեկան մեկ անգամ մեքենայի ներկրման դեպքում ֆիզիկական անձը կազատվի ԱԱՀ-ից

hasmikdilanyan
Այս տարվա փետրվարի 25-ին կառավարությունը նախագիծ էր հաստատել, որով առաջարկվում է ԵՏՄ անդամ երկրներից տարեկան մեկ անգամ մեքենայի ներկրման դեպքում ֆիզիկական անձին ազատել ԱԱՀ-ից: Նման առաջարկով կառավարությանն են դիմել նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Գարեգին Նուշիկյանը:  Փոխվարչապետ, միջազգային տնետսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել է, որ կառավարությունը առաջարկն արդեն անհետաձգելի է համարել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, նախագիծը պետք է համատեղ քննարկել:

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում մինչ այժմ հատկացվել է 266 բնականան, կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին ի պատասխան, հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ծրագրի այս՝ երրորդ փուլում շահագործման կհանձնվի ևս 177 բնակարան: Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրին անդրադրաձ է կատարվել, քանի որ կառավարության որոշմամբ, մայրաքաղաքի Ադոնց փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների ձեռքբերման նպատակով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումն այսուհետ կվերապահվի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը:

Կարդացեք նաև

Back to top button