Հասարակություն

Դժբախտ պատահար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին

vtarՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 9-ին, ժամը 23.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում տեղի է ունեցել ավտավթար. կան տուժածներ¸ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 CC 745 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մ. գլորվել ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ն եւ ուղեւոր 35-ամյա Վ. Ղ.-ն տեղում զոհվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ՝ 32-ամյա Ա., 28-ամյա Ռ. եւ 30-ամյա Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Բժիշկները Ռ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները Կ. Կ.-ի եւ Վ. Ղ.-ի դիերը դուրս են բերել ձորից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Կարդացեք նաև

Back to top button