


Փետրվարի 8-ից սկսվել է ՄԵծ պահքի շրջանը: Այն տևում է 48 օր Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության՝ Զատկի տոնը: Այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը հայ առաքելական եկեղեցին կտոնի մարտի 27-ին: Մեծ պահքը հավատքի խորհրդանի՞շ, թե՞ որպես դիետա: Տեր Կարապետ քահանա Կարապետյանը նման գիտակցումը համարում է սխալ, պահքը չի կարող ծառայել որպես նիհարեցման սննդակարգ: Եվ այսպես, Պահքը դիե՞տա, թե՞ հավատքի դրսևորում. հայկական խոհանոցի պահքային բազմազանությունը` «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:




