
Ռուսաստանի փոխարտգործնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը Բաքու իր երեկ կայացած այցի ընթացքում քննարկել է նաեւ ղարաբաղյան խնդիրը։ «Առանձին ուշադրություն է հրավիրվել ղարաբաղյան կարգավորման թեմային, ինչպես նաեւ Կասպիցում միջազգային համագործակցությանը վերաբերող փաստաթղթի մշակման գործընթացին»,- նշված է ՌԴ ԱԳՆ այսօր տարածած հաղորդագրության մեջ՝ նվիրված Կարասինի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը։
ՌԴ ԱԳՆ- ն նշել է, որ քննարկման ընթացքում քննարկվել են նաեւ ռուս- ադրբեջանական երկկողմ հարաբերությունների հարցեր։ «Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացման, հարեւան երկրների հետ Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխներգորղության հարցերի շուրջ»։




