ԿարևորՏնտեսական

Մետրոյով դեպի «Ռոսիա մոլ». նախագահի շրջայցը Երեւանում (լրացված)

տեղադրվել է ժամը 12։47- ին
լրացվել է ժամը 17։01- ին

arminegevorgyan

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան  Մետրոպոլիտենում է:  «Մարշալ Բաղրամյան»  կայարանից ուղևորվորվում է  դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան: Նախագահին  ուղեկցող Երևանի քաղաքապետն  ու մետրոպոլիտենի ղեկավարությունը ներկայացնում  են   իրականացրած վերանորոգման աշխատանքերը:

Արդիականացվել են ենթակառուցվածքները՝ հին  վագոնները  փոխարինվել են նորերով:   Ձեռք  է  բերվել նոր տնտեսական  գնացք, փոխվել են մալուխները  վերանորոգվել են  գծերը:

Աշխատանքները ընթացել են երկու փուլով: Երկրորդ փուլը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թ:  Երկրորդ փուլի ավարտից հետո՝  նախագահի հանձնարականով կսկսվեն երրորդ  փուլի աշխատանքները՝ պետք է վերանորոգվեն շարժասանդուղքները, ամբողջովին փոխվեն վագոնները, նորացվեն անվտանգության համակարգերը, ասում է Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յալոյանը։

Երևանի Մետրոպոլիտենը օրական սպասարկում է  մոտ 45 հազար ուղևորի, նրանց թիվը ավելի շատ կարող է լինել ,եթե  կառուցվեն նոր կայարաներ: Մետրոպոլիտենի  տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը նշում է՝ կայարան կառուցելը թանկ հաճոււյք է ,բայց այն մեր քաղաքին շատ անհրաժեշտ  է:

Նախագահի հաջորդ կանգառը  Մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող՝ նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնն էր: Կենտրոնը 350 նոր աշխատաեղերի բացման հնարավորություն է ընձեռել: Սիլ կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ կենտրոնը պետք է բացվեր  դեռևս 2008 թ -ին սակայն հայտնի դեպքերից հետո այն հեռաձգվեց ու այսօր արդեն ներկայանալի տեսք ունի:

Խաչատուր Սուքիասյանը նշում է, որ այս կենտրոնի  բացումը կխթանի փոքր ու միջին բիզնեսին,և հատկապես տեղական արտադրությումբ զբաղվողներին, քանի  որ հայտնի բրենդների կողքին՝ կենտրոնում  պատվավոր տեղ են գտնելու հայկական  արտադրություն ապրանքներ:

Սիլ կոնցեռնը մոտ ապագայում  պատրաստվում  է գործարկել «Ռոսիա» կինոթատրոնը: Խաչատուր Սուքիասյանը  հավաստիացնում է, որ կինոթատրոնի տեսքը կպահպանվի,  սակայն  կարդիականցվի:

Արդյո՞ք նախկին պատգամավոր  Խաչատուր Սուքիասյանի այս գործարար   ծրագիրը քաղաքական  վերամուտի  հայտարություն չէ՞, ` Ռադիոլուր հարցին ի պատասխան նշեց. «Ես դեռ չեմ կարողանում կողմնորոշվել՝ որտեղ կարող եմ ավելի հաճույք ստանալ՝ շատ արտադրելո՞ւց, թե՞ քաղաքական

Կարդացեք նաև

Back to top button