Քաղաքական

Կոնգրեսականների կոչը՝ աջակցել ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ռոբերտ Դոլդը նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով միանալ իրենց՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին 2017թ. ֆինանսական տարում ավելի շատ օգնություն ցուցաբերելու ջանքերին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Նամակում նրանք առաջարկում են պաշտպանել հետեւյալ արտաքին օգնության գերակա ուղղությունները.

Առնվազն 5 մլն դոլար հատկացնել 2016թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար եւ կայուն զարգացման ծրագրերի համար

Առնվազն 40 մլն դոլար հատկացնել 2017թ. Հայաստանի տնտեսական օգնության համար

Դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ այդ երկրի կառավարությունը չի դադարեցրել սահմանային հարձակումները, վերջ չի տվել պատերազմը վերսկսելու սպառնալիքներ հնչեցնել եւ չի համաձայնել խաղաղ ճանապարհով լուծել տարածաշրջանային հակամարտությունները

Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսը տրամադրել Ջավախքի զարգացմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  ներառել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում որպես բանակցային լիիրավ կողմ

Հայ դատի հանձնախումբը տարվա սկզբին կոնգրեսականների հետ համանման խնդրանքով էր հանդես եկել եւ առցանց արշավ է գործարկել՝ Կոնգրեսի ներկայացուցիչներին  կոչ անելով համատեղ ստորագրել Դոլդ-Փալոնի նամակը։

Կարդացեք նաև

Back to top button