Հասարակություն

Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան` քույր քաղաքներ

Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։

ԼՂՀ ԱԳՆ-ից մանրամասնում են, որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կդառնա տարբեր ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը։

Նախատեսվում է նաև քաղաքների միջև տեղեկատվության փոխանակում մշակույթի, զբոսաշրջության, սպորտի բնագավառներում։

Որոշման նախագիծը ներկայացվել է ավագանու անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։

Ֆրանկու դա Ռոշա համայնքը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում, ունի մոտ 145 հազար բնակիչ։

Կարդացեք նաև

Back to top button