Քաղաքական

ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը Բաքվի լոբբինգի արդյունք է

hasmikmartirosyan

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի Բաքվում արած հայտարարություններին անդրադառնալով՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտարարությանը վերապահումներով է մոտեցել՝ կասկած հայտնելով, որ վերջինս հնարավոր է ադրբեջանական շինծու քարոզչության արդյունք է։ Եթե դիտարկենք հայտարարությունը իրականության ֆոնի ներքո և ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտություն կարգավորման Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, ապա այն մանաթային և խավիարանավթային քաղաքականության և լոբբինգի հետևանք է։

Դավիթ Բաբայան. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար

  • Դավիթ Բաբայան. ԵԽԽՎ- ն, նրա ներկայացուցիչները պետք է իմունային համապատասխան արժեհամակարգ ունենան, որը չպետք է արժեւորվի միայն դրամական միջոցներով կամ պարենի քանակով: Եթե իմունային համակարգը ուժեղ չէ, ուրեմն ԵԽԽՎ- ն կամ եվրոպական այլ կառույցները շատ ծանր իրավիճակում կարող են հայտնվել: Եթե նա խոսում է մի պետության հետ կապերի ընդլայնման ու հարաբերություների խորացման շուրջ, որտեղ հերոսացնում են մարդասպանին՝ դարձնելով ազգային հերոս, օլիմպիական չեմպիոն, արդեն լավ չէ: Մենք չպետք է  զգացմունքային մոտենանք հարցերին, հայտարարություններին, բայց պետք է անենք ամեն ինչ մեր անվտանգության ուժեղացման ու ապահովման համար ու հույսներս չդնենք ինչ- որ պաշտոնյանների կամ էլ կաշռված մարդկանց վրա: Միմիայն մեր ազգային շահերը պետք է պաշտպանենք:

 

Կարդացեք նաև

Back to top button