

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի Բաքվում արած հայտարարություններին անդրադառնալով՝ ԵԽԽՎ- ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը «Ռադիոլուրին» տված հարցազրույցում արձանագրել է, որ այն հակասում է միջազգային հանրության կարծիքին։
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցազրույցը՝ «Ռադիոլուրին»
- Սամվել Ֆարմանյան. Ցավալի է, որ ԵԽԽՎ նախագահն իր կարծիքը հակադրում է միջազգային հանրության կարծիքին և օգտագործում այն բառապաշարը կամ ձևակերպումները, որը կիրառում է պաշտոնական Բաքուն: Այդ առումով դա խնդրահարույց է ոչ միայն մեզ համար, այլ նաև ԵԽ-ի այլ պետությունների և նրանց պատվիրակությունների համար, քանի որ Պեդրո Ագրամունտի տեսակետները չեն արտահայտում միջազգային հանրության կարծիքը: Մենք պետք է շարունակենք աշխատել՝ հասկանալով, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր և անհնար միջոցները օգտագործում է միջազգային հեղիանակավոր կառույցների կամ ղեկավարների կողմից հնչեցրած տեսակետները օգտագործելու, այն ծառայեցնելով ներքին լսարանի համար՝ հատկապես սոցիալ-տնտեսական իրողություների պայմաններում, որում գտնվում է Ադրբեջանը:: Մենք պետք է միջազգային մեր գործընկերների միջոցով հասկացնենք, որ միակողմանի տեսակետները դրական ազդեցություն չեն ունենում հակամարտության կարգավորման հեռանկարի ուղղությամբ, այլ հակառակը՝ կարող են պատրվակ հանդիսանալ Ադրբեջանի իշխանություների համար՝ ապակայունացնելու իրավիճակը շփման գծում և Հայաստանի սահմանին:




