Քաղաքական

Տարածաշրջանը հետաքրքիր ժամանակաշրջան է ապրում.քաղաքագետ

hasmikdilanyan
«Եվրամիությունն այսօր գտնվում է բավականին ճգնաժամային վիճակում: Խնդիրները շատ են, այդ թվում նաև հարևանների հետ փոխհարաբերությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է  քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ԵՄ-ն Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրին պետք է տարբեր կերպ մոտենա, տարբեր կերպ աշխատի նրանց հետո՝ հասկանալու՝ ինչպե՞ս, ի՞նչ անել:

«Երկրները տարբեր են, ամեն մեկն ունի իր խնդիրները»,- նշել է  Ա.Իսկանդարյանը:  Քաղաքագետի դիտարկմամբ, հենց այս նպատակով է պայմանավորված Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան:

«Այս տարածաշրջանը բավականին հետաքրքրիր ժամանակաշրջան է ապրում: Մի կողմում Իրանն է, մյուսում՝ Թուրքիան՝ Սիրիայի ու Քուրդիաստանի  հարցերով, մյուս կողմում է Ռուսաստանն է՝  իր տնտեսական խնդիրներով, ինրպես նաև Ադրբեջանը՝ նավթի հետ կապված հարցերով:  Եվրամիությունը շարունակում է աշխատել Կովկասում, Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան հնարավորություն է ստեղծելու շարունակել աշխատանքը»:

Նշենք, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան: Նրան կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կկայանա նաև Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Կարդացեք նաև

Back to top button