
տեղադրված՝ 12.42-ին
լրացված՝ 15.27-ին

«Նման բան լինում է շատ հազվադեպ, վերջին անգամ նման երևույթ գրանցվել է 1966 թվականին: Այս փետրվարը համարվում է դարի ամենատաք փետրվարներից»,-ներկայացնելով փետրվարյան եղանակային պատկերը նշեց Սուրենյանը, և մասնավորեցնելով ըստ մարզերի նկատեց, որ փետրվարի 29-ին Բագրատաշենում 21 աստիճան է եղել, Արարատյան դաշտում` 19-20:
Վերջին 10 օրերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը գիշերը դարձել է դրական, ավելին՝ «10 օրվա ընթացքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, ինչը նունպես բացառիկ է»,-ասում է եղանակային կանխատեսման մասնագետը և բացառիկությունը շարունակելով ընդգծում, որ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին: «Մարտը տաք կլինի, միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով»:
«Մենք գտնվում ենք տաք հոսանքների ազդեցության տակ, և առաջիկա 7-8 օրերին լինելու ենք տաք հոսանքների ազդեցության գոտում: Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև մարտի 4-ը ներառյալ: Արդյունքում ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23, իսկ Տավուշի, Սյունիքի հովտային հատվածներում` մինչև 24-25, որը նույնպես անոմալ տաք եղանակ կհամարվի: Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-12 աստիճանով: Վաղվանից սկսած Արարատյան դաշտում կտրուկ բարձրանալու է գիշերային ջերմաստիճանը: Մարտի 3-ից հետո նվազագույն ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10 աստիճանի սահմաններում: Արտառոց եղանակային փոփոխություններ՝ ձյուն, ցրտահարություն, ջերմաստիճանի անկում չենք կանխատեսում»:
Եղանակային կանխատեսումները նպաստավոր էին գյուղատնտեսական աշխատանքների իրականցման համար, սակայն պահպանել զգուշավորություն անհրաժեշտ է: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը հնարավոր ցրտահարության կանխատեսման վերաբերյալ նշում է, որ 50-50% հավանականության պարագայում անգամ պետք է առավելագույնը օգտագործել ռեսուրսները՝ պատրաստ լինելով կլիմայական փոփոխոթյուններին: Ըստ ոլորտի պատասխանատուի՝ արդեն ժամանակն է հարթավայրերում պտղատու, հատկապես կորիզավոր ծառատեսակների էտը սկսելու: «Պետք է արագացնել խաղողի վազերի էտը, եթե անցյալում մինրև ապրիլի սկիզբը ձգվում էր, հիմա պետք է արագացնել և վաղ ժամանակում ավարտել»,-նշում է Գառնիկ Պետրոսյանը:
Անդրադառնաով եղանակին Գագիկ Սուրենյանը ներակայցերեց նաև ապրիլի առաջին տասնօրյա նախնական կանխատեսումները նշելով, որ փետրվարի կեսերից սկսված ջերմային ֆոնը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին ևս. «Ապրիլի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և հանրապետության ցածրադիր հատվածներում ջերմաստիճանը բարձրանալու է 20-21 աստիճան»:




