Սպորտ

Ռոդնինան՝ Հայաստանում գեղասահքի ապագային մասին

aidaavetisyan

Օլիմպիական եռակի, աշխարհի տասնակի չեմպիոն, հասարակական-քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր,  ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գործադիր մարմնի անդամ, այս բոլոր տիտղոսները համեստորեն կրում է  աշխարհահռչակ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, ով հերթական անգամ Հայաստանում է: Այս անգամ եկել է «Գրիբոյեդով» բանավեճային ակումբի հրավերով և հանդիպել լրագրողների հետ։

 

Հայաստանում գեղասահքը զարգածաց մարզաձևերից չես համարի, չնայած որոշակի արդյունքներ գրանցվել և գրանցվում են տարատեսակ մրցելույթներում: Պետք է խոստովանել, որ հայազգի գեղասահորդները դափնիները վաստակում են՝ հիմնականում մարզվելով դրսում: Ինչու՞ Որովհետև մեր ունեցած մեկ-երկու վաղեմի սահադաշտերը չէին համապատասխանում միջազգային չափորոշիչներին:

«Երբ երեք տարի առաջ մարզիչներն ինձ Երևանում խնդիրեցին օգնել տեղավորվել Ռուսաստանում աշխատանքի՝ այստեղ պայմաններ չլինելու պատճառով, ես այդ մտահոգությունս փոխանցեցի Ձեր  նախագահին  և նշեցի, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում, կառուցվում է մեծ  սպորտային համալիր, սակայն մենք արդեն չունենք  ռեսուրսներ, բայց ձեզ մոտ հակառակն է՝ չունեք պայմաններ, բայց  Ձեզ նման փոքրիկ քաղաքի համար ունեք համապատասխան մասնագետներ»,- ասում է աշխարհահռչակ գեղասահորդուհի, օլիմպիական, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, հասարակական –քաղաքական գործիչ Իրինա Ռոդնինան:

Եվ ահա վերջապես մեզ  մոտ էլ՝ Երևանում, անցյալ տարի իր դռները բացեց միջազգային բոլոր չափանիշերին  համապատասխանող սահադաշտ, որն էլ կրում է նախաձեռնության հեղինակի՝ Իրինա Ռոդնինայի անունը: Այսօր նա Երևանում է, եղել է իր անվան մարզադպրոցում, առաջին խորհուրդները տվել սահադաշտում գտնվող փոքրերին, ցույց տվել մի քանի հնարքներ:  «Այն, ինչ ես այսօր տեսա մարզադպրոցում, շատ դուր եկավ: Լավ  մարզումներ են իրականացվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։

Քանի որ կարճ ժամանակով է լինում Հայաստանում, մի քանի ժամով էլ մարզադպրոցում, չի  կարող ասել՝ Հայաստանը չեմպիոններ կունենա՞, թե՞ ոչ։ «Ես մտածում եմ, որ  գեղասահքը դժվար մարզաձև է: Սակայն յուրաքանչյուր աշխատանք տալիս է արդյունք:  Հայերիր մեջ շատ տաղանդավորներ կան, որոնց պետք էճիշտ ուղու վրա դնել»,- ասում է։

Ռուս գեղասահորդուհին նաև մարզչական խորհրդի հետ քննարկել է վարպետության դասընթացներ կազմակերպելու հարցը ինչպես մարզիչների, այնպես էլ երեխաներին մարզադպրոց ընդունող հանձնաժողովների համար :

Ի դեպ՝ դասընթացներից որոշները կանցկացնի օլիմպիական  բազմակի չեմպիոնուհին: «Սա ցավալի հարց է, որը ժառանգել ենք դեռևս խորհրդային տարիներից, երբ մարզիչներն ընտրում էին երեխաներին սուբյեկտիվ հիմքերով:  Սակայն մենք պետք է մեր առջև դնենք առաջադրանք, որ այն երեխաները, ովքեր ցանկանում են սահել սովորել, կանգնել չմուշկների վրա, մեր պարտականությունն է նրանց սովորեցնել,  հետո նրանցից ընտրել հեռանկարայիններին»,- ասում է։

Կարդացեք նաև

Back to top button