ԿարևորՄիջազգային

Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Օսկար»-ի մրցանակակիր

di kaprioԵրկար սպասված մրցանակ. Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար» ստացավ «Լավագույն դերասան» անվանակարգում։ Նրան հաղթանակ բերեց «Վերապրածը» ֆիլմը։ Սա Դի Կապրիոյի առաջին «Օսկարն» է։

Նրա հետ նույն անվանակարգում մրցում էին Բրայան Կրենսթոնը («Թրամբո»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից») և Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»)։ Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունն ընթանում է Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։

«Օսկարի» ռեժիսորական անվանակարգում այս տարի հաղթեց Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Վերապրածը» ֆիլմի համար։

inyarituԱնվանակարգում նրա հետ մրցում էին ավստրալացի Ջորջ Միլլերը («Խելահեղ Մաքս. Կատաղության ճանապահին»), ամերիկացի Ադամ Մաքքեյը («Խաղ՝ գնանկման վրա»), իռլանդացի Լեննի Աբրամսոնը («Սենյակ»), ինչպես նաև ամերիկացի Թոմաս Մաքքարթին («Ուշադրության կենտրոնում»)։

Անցած տարի Գոնսալեսը դարձյալ պարգևատրել էր։ Նրան մրցանակ էր բերել «Բերդմենը»։

Բրի Լարսոնը «Օսկար» ստացավ կնոջ լավագույն դերակատարման համար («Սենյակ»)։ Մրցանակի համար պայքարել են նաև Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Շարլոտ Ռեմփլինգը («45 տարի»), Սիրշա Ռոնանը («Բրուքլին»)։

marikoneԿոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն դարձել է «Օսկար»-ի մրցանակակիր «Զազրելի ությակը» ֆիլմի երաժշտության համար։ Սա նրա առաջին «Օսկարն» է, սակայն մինչ այդ մրցանակին առաջադրված է եղել 6 անգամ։

«Լավագույն երգի» համար մրցանակ են ստացել 23-ամյա երգիչ Սեմ Սմիթը և Ջիմի Նեյպսը՝ Writing’s on the Wall երգի համար, որը գրվել է «007: Սպեկտր» ֆիլմի համար։
«Օսկար» մրցանակը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում նվաճել է հունգարական «Սաուլի որդին»։

Մրցանակի համար պայքարել են նաև «Մուստանգը» (Ֆրանսիա), «Օձի գգվանք» (Կոլումբիա), «Պատերազմ» (Դանիա) և «Հպարտություն» (Հորդանան)։
«Լավագույն փաստագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին «Էմի» կինոնկարը:

emi

Մրցանակի համար պայքարել են նաև «Կարատելների հող», «Լռության հայացքը», «Ի՞նչ է պատահել, միսս Սիմոն» և «Ձմեռը՝ կրակի մեջ. Ուկրաինան՝ հանուն ազատության» ֆիլմերը:

«Կարճամետրաժ փաստագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել «Աղջիկը գետում: Ներման գինը» ֆիլմը:

Կարդացեք նաև

Back to top button