Հասարակություն

Էջմիածնում տարեցտարի ավելանում են կանաչ գոտիները

satikisahakyan
Հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում տարեցտարի ավելանում են կանաչ գոտիները, հիմնվում են նոր այգիներ, պաշտպանիչ անտառաշերտեր: Քաղաքի բարեկարգ տեսքը  կարևորվում է զբոսաշրջիկների համար:

Հոգևոր մայրաքաղաքի բարեկարգ ու կանաչապատ տեսքն առաջինը գրավում է Էջմիածին այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը, որով կարծիք է   կազմվում քրիստոնեությունն առաջին ընդունած ազգի մշակույթի մասին:  Քաղաքն ունի  ոռոգվող շուրջ 25 հա կանաչապատ տարածք: Համայնքի համար կարևորվել է  ծայրամասերում պաշտպանիչ անտառաշերտի  հիմնումը: Կանաչապատ գոտիներ են ստեղծվել նաևԷջմիածնի տարբեր թաղամասերում, որտեղ տեղադրվել են նաև խաղահրապարակներ:  Համայնքների  ասոցիացիայի կողմից  Էջմիածինը 2014թվականին հաղթող է ճանաչվել <<Ամենականաչապատ համայնք>> անվանակարգում, իսկ անցած տարի ՝ <<Լավագույն մշակութային համայնք>> անվանակարգում:

Այս տարի նախատեսվել է ծայրամասային թաղամասերից մեկում հիմնել նոր այգի:

Նախորդ տարիներին Էջմիածնի արևմտյան թաղամասում  գրեթե 7 հա վրա հիմնվել էր նորատունկ այգի, սակայն նախորդ տարվա ոռոգման ջրի սակավության պատճառով ծառերի մի մասը չորացավ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ընդերքի ջրի մակարդակի իջեցման պատճատով տեղի խորքային հորը ցամաքել էր և չեն կարողացել ապահովել նորատունկ ծառերի ոռոգումը: Հոգևոր մայրաքաղաքը, ի տարբերություն Արմավիրի մարզկենտրոնի, բացի կանաչապատ տարածքից   աչքի ընկնում նաև  ծաղկապատմամբ:

Բարեկարգվել  են հուշարձանների տարածքները , նորոգվել են շատրվանները: Մեծ ուշադրություն է դարձվում Կոմիտասի անվան հրապարակին ու հարակից տարածքին, որ միաժամանակ  սուրբ Էջմիածնի մուտքն է հանդիսանում: Մշակութային կյանքով հարուստ Էջմիածին քաղաքում շուտով կավարտվի  Կոմիտասի անվան մշակույթի պալատի հիմնանորոգման աշխատանքները:

Կանաչ գոտիների պահպանման նպատակով նախատեսվել է խորացնել եղած  ջրհորների խորությունը և ապահովել ոռոգման ջրով:

Կարդացեք նաև

Back to top button