Հասարակություն

Ծառահատման վերաբերյալ ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ

aidaavetisyan
Հերթական ահազանգը մայրաքաղաքի կենտրոնում ծառահատումների վերաբերյալ:  Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնել է, որ Արամ Խաչատրյանի արձանի դիմացի այգում՝ Երևանի  վերջին կանաչապատ տարածքում, ծառերը հատվում են  նոր զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով: Ըստ նրա՝ այգում ծառերին փոխարինելու է զվարճանքի նոր կենտրոն: «Ռադիոլուրը», սակայն, զրուցել է նաև տարածքի վերահսկիչ Մամիկոն Հարությունյանի հետ, ով վստահեցրել է, որ  որևէ ծառահատումներ տեղի չեն ունենում, ընդհակառակը կանաչապատման ծավալները մեծանալու են:  Իսկ այգում որևէ  նոր շինություն  չի կառուցվում, նախկին սրճարանի և այգու արդիականացման աշխատանքներ են  ընթանում:

«Նախկինում եղել է սրճարան, հիմա բարեփոխումներ ենք  կատարում: Վերանորոգում ենք  սրճարանը: Լինելու է բար- սրճարան, մանկական սրճարան, մանկական խաղահրապարակ, կանաչապատումն է շատանալու: Ոչ մի ծառահատում չի լինելու, եթե նման բան լիներ, մարդիկ կտեսնեին: Ուղղակի փոփոխություններ ենք անում»,- ասում է Մամիկոն Հարությունյանը:

«Ինչ են  սարքում, ինձ հետաքրքիր չէ: Բայց կանաչ տարածքն է հատվում: Ես խոսել եմ շինարարության ղեկավարների հետ, ասում են ծառեր չենք կտրել, ու չենք կտրելու, դա հեքիաթ է»,- ահազանգում է Արմեն Պողոսյանը:

Կարդացեք նաև

Back to top button