Հասարակություն

Հայ դիրքապահների ուղղությամբ գիշերվա ընթացքում արձակվել է շուրջ 1300 կրակոց

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:

Միաժամանակ ՊԲ հակաօդայինները Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել հանրապետության օդային և ցամաքային սահմաները:

Կարդացեք նաև

Back to top button