

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Հանրապետական-Դաշնակցություն համագործակցությունից ակնկալվող փոփոխություններին են անդրադարձել Աժ պատգամավորներ, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը եւ Ժառանգություն խմբակցությունից Թեւան Պողոսյանը: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահ է, որ համագործակցությունը լրացուցիչ քաղաքական ռեսուրս կտա արմատական փոփոխությունների համար, որին իշխանությունը գնալու է՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ: Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի կարծիքով, մինչդեռ, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը քաղաքական գործընթաց է 2017 թ-ի ընտրություններին ընդառաջ:




