

Խորհրդարանական ճեպազրևույցների ժամանակ լրագրողները ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքվել են, թե ինչպես է կարգավորվելու անվանափոխության հարցը: Ինչպես հայտնի է, «Օրինաց երկիրը» վերակազմավորվել է և դարձել «Հայկական վերածնունդ» կուսակցություն: Հիմա Դուք ՕԵԿ-ի ներկայացուցիչն եք խորհրդարանում, թե «Հայկական վերածնունդ»-ի` Հովհաննես Մարգարյանին հարցրել են լրագրողները:
«Անվանափոխության հարցը դեռ կարգավարոված չէ, բայց գործընթացը սկսված է ու մոտ ապագայում կկարգավորվի: Այսօրվանից սկսած մենք հանդիսանում ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորներ»:




