Հասարակություն

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը աշխատակիցների հետ փոխհամաձայնության է եկել

Նկարը՝ hetq.am-ի
լրացված՝ 14.47-ին 

«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը տոնավաճառի աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում համաձայնել է իջեցնել վարձավճարները 20 հազ.-ական դրամներով: Նրա խոսքով՝  չի պատրաստվում որևէ մեկի փոխարեն հաշվապահություն անել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները՝ ի նշան բողոքի փակել էին Անդրանիկի փողոցը: Աշխատակիցները պահանջում են նվազեցնել տաղավարների համար պահանջվող գումարները: Առևտրականները փակել էին ճանապարհը: Երթևեկությունը կաթվածահար էր եղել: Մեծ թվով ոստիկաններ են աշխատել այնտեղ: Տոնավաճառի ղեկավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ աշխատանքային պայմաններից դժգոհ աշխատակիցները մարտի 1-ից կարող են հեռանալ աշխատանքից:

Շուկայի աշխատակիցներից կազմված խումբը բանակացություններ է անցկացրել շուկայի տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ տաղավարների գնի շուրջ հարցը քննարկելու համար:

Կարդացեք նաև

Back to top button