Սպորտ

ՖԻՖԱ-ն նոր նախագահ կունենա

Այսօր Ցյուրիխում ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսի ժամանակ կանցկացվեն կառույցի նախագահի ընտրություններ: ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրության քվեարկությունը կհեռարձակի ՖԻՖԱ-ի կայքը: Ինչպես հայտնում է AFP-ն, ԱՄՆ-ն եւ Ավստրալիան կքվեարկեն Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնի օգտին՞

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը և հարավաֆրիկացի Տոկիո Սևալեն:

Նոր նախագահն ընտրվելու է 4 տարով: Քվեարկությանը մասնակցելու են կազմակերպության անդամ 209 ֆեդերացիաները: Հաղթելու համար առաջին փուլում անհրաժեշտ է ստանալ ձայների 2/3-ը, իսկ երկրորդ փուլում՝ 50%-ից ավելին:

Կարդացեք նաև

Back to top button